ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Արքայազնը պատրաստ է թագավորել

Արքայազնը պատրաստ է թագավորել
30.01.2013 | 12:58

Նիդեռլանդների թագուհի Բեատրիսը հայտարարել է, որ հրաժարվում է գահից հօգուտ որդու` թագաժառանգ Վիլհելմ-Ալեքսանդրի: Թագուհին պաշտոնապես գահը կլքի ապրիլի 30-ին` որդու թագադրությունից հետո: Թագուհին, որ վայելում է իր ժողովրդի սերն ու հարգանքը, հեռուստաելույթում ասել է, որ արքայազնը պատրաստ է թագավորել:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1464

Մեկնաբանություններ